Tert.am-ը գրում է․
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել բելառուսական ընդդիմությանը և երկրի իշխանությունների մեկուսացման գործընթացին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կարող եք վստահ լինել, որ ամեն կերպ շարունակելու ենք ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել բելառուս ժողովրդին, քաղաքացիական հանրությանը և անկախ լրատվամիջոցներին։ Դա անելու ենք միջազգային համագործակցության և համակարգման միջոցով՝ փորձելով աջակցել ԶԼՄ-ներին և մեկուսացնել Լուկաշենկոյի կառավարությունը»,-նշել է Բորելը։
Ավելի վաղ նա նաև հայտնել էր, որ Բելառուսի (այդ թվում և Լուկաշենկոյի) նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մշակման աշխատանքներն առավել արագ կկազմակերպվեն․ այս առնչությամբ ԵՄ անդամ պետություններից որևէ մեկը առարկություն չի հայտնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։