BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 ծավալուն հրապարակում։ Լրատվականն անդրադարձել է քաղաքների հրթիռակոծության, ապա՝ հումանիտար հրադադարը խախտելու վերաբերյալ կողմերի փոխադարձ մեղադրանքներին։
CNN լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ»։
Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 8 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հեռախոսազրույցին, որի ժամանակ Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 ծավալուն հոդված, որոնցում ամփոփված են վերջին օրերի ռազմական գործողությունները և դրանց վերաբերյալ հակամարտող կողմերի հայտարարությունները։
Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 3 հոդված։ Գերմանական գործակալությունն անդրադարձել է Ռուսական ռազմական նավերի Կասպից ծովում սկսած զորավարժությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև Ադրբեջանական կողմի «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը, նշելով նաև, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ևս պարբերաբար հրթիռակոծման է ենթարկվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/1111161302631843/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել