Tert.am-ը գրում է.

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ, տարածած հաղորդագրությամբ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսսի Հոուլահանը:

«Միացյալ Նահանգները աջակցել է և պետք է շարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը: Կոնգրեսում ես հորդորել եմ անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել թե՛ Հայաստանի Հանրապետությանը, և թե՛ Լեռնային Ղարաբաղում ապրող հայությանը: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան արդիական է՝ տեսնելով բռնության այս գործողությունները:

Ես ողջունում եմ Պետդեպարտամենտի՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Մենք պետք է շտապ գործենք մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Երկրների կոչ եմ անում անմիջապես պահպանել հրադադարը»,- գրել է Հոուլահանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել