«Առավոտ» օրաթերթը գրում է.

Թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. 

«Տրանսպորտի չկայացած թանկացածը, Եվրոպա– Եվրասիա կեղծ այլընտրանքը և այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը։ Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ։ Բայց Աբգարը չեկավ, և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց բվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լևոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին։

Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ։ Եթե Աբգարը գար և սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի։ Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնևյան կառույց է՝ Ֆորմալ միջոցառումներով և հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը։ Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր։ Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը։

Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում և այլ նպատակներով և բարեփոխման ենթակա չեն։ Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽԱՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք... հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն և հերոսական բնույթը»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել