Aravot.am-ը գրում է․
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Նավասարդյանը, զանգահարելով aravot.am-ի խմբագրություն, ասել, որ ինքը պատրաստ է իր բոլոր բախտակից ընկերների հետ որպես մահապարտ մեկնել Արցախ՝ պայքարելու։ Մեկ այլ դատապարտյալ՝ 40-ամյա Էդգար Համբարձումյանն էլ իր հերթին նշել է, որ ժամանակին ծառայել է Մարտունիում։
«Հիմա դիմում եմ գրել, որ ինձ ուղարկեն հենց այդտեղ, պատրաստ եմ մինչեւ վերջին շունչս պայքարել ազերիների դեմ։ Ես ինքս Քաջարանից եմ՝ քաջերի քաղաքից, կարծում էլ բան պետք չի ասել»,–ասել է Էդգար Համբարձումյանը։
60-ամյա Հենրիկ Ավագյանի խոսքով էլ, ինքը մասնակցել է 1990-ականների հայ–ադրբեջանական սահմանային հակամարտությանը, զենք կիրառելու մեծ փորձ ունի։
«Անիմաստ ստեղ լռված ենք։ Տանեն, թող կռվենք, էդ մեր ծախսերն էլ թող փոխանցեն բանակին»,–ասել է Հենրիկը։
Ի դեպ, դատապարտյալների հավաստմամբ, կապանցի և քաջարանցի տասնյակ դատապարտյալներ նույնպես դիմում են գրել՝ ընդգրկվելու իրենց քաղաքներում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներին։
Aravot.am-ը գրում է, որ հարցի պարզաբանման համար արդեն, արդեն 12 օր է, ինչ հարցում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և սպասում են նրանց պաշտոնական պատասխանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։