«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանում կստեղծվի մի նոր գերատեսչություն՝ քաղաքաշինության պետական կոմիտե։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ընդ որում, արդեն հայտնի է, որ այն գլխավորելու է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։

Նման կոմիտեի ստեղծման գաղափարի հեղինակը հենց Նարեկ Սարգսյանն է, որը, ղեկավարելով այդ կոմիտեն, կստանա նոր լիազորություններ եւ ընդհանրապես, սա կդառնա  քաղաքաշինության ոլորտի սուպերգերատեսչություն։ Թե ինչի դա կհանգեցնի, դժվար չէ կռահել, հաշվի առնելով մասնավորապես այն, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում Երեւանի կենտրոնում՝ կանաչ տարածքների ոչնչացում, փայլփլուն, անդեմ շենքեր, կառույցների անասելի խտացում...

Ըստ ամենայնի՝ Նարեկ Սարգսյանն իր ներկայիս պաշտոնում, այնուամենայնիվ, լիազորությունների պակաս է զգում եւ որոշ դեպքերում կաշկանդված է իր «միջտիեզերական» քաղաքաշինական իդեաներն իրականացնելիս։ Ամենաթարմ այդպիսի իդեաներից մեկն էլ Հաանրապետության հրապարակի վերակառուցումն է...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել