Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այսօր՝ ժամը 10։00-ին, այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել