Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Զոի Լոֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ևս մեկ անգամ կոչ է արել երկրի ղեկավարությանը դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:

«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը չպետք է լուռ մնան, մինչդեռ Ադրբեջանը, աջակցություն ստանալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից, փորձում է էթնիկ զտումներ իրականացնել հայ հարևանների շրջանում: Քանի որ մահվան ցուցանիշն աճում է, իսկ Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է հարձակումների պատճառով, Ամերիկան պետք է քայլեր ձեռնարկի՝ առաջնորդելու միջազգային հանրությանը և վերջ դնելու այս բռնությանը և Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ»,- ասվում է Ներկայացուցիչների պալատի անդամի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել