1in.am-ը գրում է.

Տարիքի հետ էրեկտիլ ֆունկցիայի խանգարումը անխուսափելի է: Սակայն եթե մարդն ամբողջ կայքնում խնայում է իր առողջությունը, ապա նմանատիպ խնդիրները 45 տարեկանից հետո նվազում են: Այս մասին է գրում 9 News-ը: 45 տարեկանից հետո դիսֆունկցիայի ռիսկը սկսում է աճել տարեկան 11,3 %-ով:
Երբ տղամարդը ծխում է, խմում, քիչ է շարժվում, շաքարախտ, սրտի հիվանդություն և ընկճախտ ունի, ապա սպառնալիքը մեծանում է: 75 տարեկան տղամարդկանց մոտ 80 %-ը չափավոր կամ բացարձակ դիսֆունկցիայով է տառապում, ասում է դոցենտ Դևիդ Սմիթը Cancer Council NSW-ից:
Այսպես, ծխելը դիսֆունկցիայի հավանականությունը մեծացնում է 86 %-ով, իսկ ճարպակալումն այն կրկնապատկում է: Այս մասին են վկայում 101 674 տղամարդկանց անալիզները: 
Բժիշկները տղամարդկանց խորհուրդ են տալիս ոչ միայն փոխել ապրելակերպը, այլև անկեղծորեն խոսել իրենց խնդիրների մասին: Դիսֆունկցիայի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի օգնությանը: Նա կօգնի որոշել դրա պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել