1in.am-ը գրում է.

Moto X սմարթֆոնի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Google-ի և Motorola-ի համատեղ արտադրանքը կներկայացվի օգոստոսի 1-ին: Դրա շրջանառության համար Motorola-ն պատրաստվում է ծախսել 500 մլն դոլար:
Գայ Կավասկին Google+-ի իր էջում հրապարակել է այն երեկույթի լուսանկարները, որոնցում նա ներկայացել է վառ կանաչ կաղապար ունեցող Moto X-ով:
Լուսանկարում երևում է, որ սմարթֆոնի հետևի կողմի պանելին պատկերված է Motorola-ի լոգոտիպը: Տեսախցիկի օբյեկտիվը լուսարձակով է, տեսախցիկից ձախ գտնվում է դինամիկը:
Համացանցում հրապարակված են նաև նախկինում անհայտ մի շարք մանրամասներ: Նշվում է նաև, որ սարքավորման առջևի հատվածը պատած է Gorilla Class ապակիով: Motorola-ն այդ ապակին կոչում է Magic Class:
Լուրեր են պտտվում նաև, որ 16 գ/բ հիշողություն ունեցող Moto X-ը կվաճառվի 299 դոլարով, իսկ 32 գ/բ հիշողություն ունեցողը՝ 50 դոլարով ավելի թանկ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել