Այս օրերին ավելի շատ տեղեկություններ ենք սկսել ստանալ հատկապես ադրբեջանական սոցցանցերից հայ զինծառայողների դիակների, հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա հիշեցրեց հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութը, որտեղ երկու հայ ռազմագերի նկատմամբ կիրառվում է սպանություն, անմարդկային վերաբերմունք, նվաստացում. «Նրանցից մեկը 70-ամյա քաղաքացիական անձ է Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Պետք է հայտնաբերել այս հանցագործությունը կատարած անձանց եւ պատժել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել