Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Սևիմ Դագդալենը, ով թուրքական ծագում ունի, հաջակցություն Հայաստանի և Արցախի իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ադրբեջանի բանակը շարունակում է Թուրքիայի աջակցությամբ և իսլամական վարձկանների միջոցով հարձակման ենթարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը։ Լյուքսեմբուրգի խորհրդարանն արդեն իսկ հստակորեն դատապարտել է ադրբեջանա-թուրքական ագրեսիան, ներառյալ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ահաբեկչական նկրտումները, Սիրիայից Հարավային Կովկաս իսլամական զինվորների տեղափոխումը։ Մեր հարևան պետության պատգամավորները միաձայն ընդունված բանաձևով կոչ են արել Լյուքսեմբուրգի կառավարությանը ևս դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունները, որոնք հակասում են 1944 թ. զինադադարի դրույթներին, ինչպես նաև դատապարտել ցանկացած արտաքին միջամտություն, հատկապես՝ թուրքական զենքի տրամադրումը ավտոկրատ Ալիևի ընտանիքին։ Չեմ կարծում, որ Բունդեսթագը պետք է զիջի նրանց»։



