Զարուհի Փոստանջյանը Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների վերականգնման համար դիմել է ԵԽ պաշտոնյաներին և ԵԽԽՎ անդամներին168.am-ը գրում է.

ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարՏուբույեն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի նախագահ Անդրեաս Հերկելին, տիկին Թեոդորա Բակոյանիսին, Անդրեաս Գրոսսին և հանձնաժողովի անդամներին, Ռուսաստանի Դաշնությանության տարածքում մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի համազեկուցողներին, տիկին Թինա Ակետոֆին և հանձնաժողովի անդամներին, ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Չոպին և  հանձնաժողովի անդամներին, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիլս Մուզնիկսին, ԵԽԽՎ մարդու իրավունքներ հանձնակատար Եվա Սմիթին և բյուրոյի  անդամներին, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավար,  ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին՝ կոչ անելով ուշադրության կենտրոնում պահել Ռուսաստանի Դաշնության Նոր Մոսկվա քաղաքի մոտ վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների վերականգնման հարցը: «Հարգելի գործընկերներ, Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին: Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը:  Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով: Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1», «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել (տես` այստեղ) որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է  դատավարություն, այլև տեսանյութի հեղինակ` Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող  մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը: Բացի վերը նշվածից  տեսանյութում Մոսկվայի քաղաքապետ` Սերգեյ Սոբիանինովը, հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել