Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը կրկին քննարկվեց դատարանումYerkir.am-ը գրում է.

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքար»ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի  եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական «Նուվել դԱրմենի» ամսագրին տված հարցազրույցի ձայնագրությունը և դրա վերծանումը, որը նրան էր տրամադրել ամսագրի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը: Փաստաբանը միջնորդեց  ներկայացված կրիչը և փաստաթուղթը կցել քրեական գործի նյութերին, քանի որ մինչ այդ ներկայացված փաստաթղթի` հարցազրույցի ինտերնետային էջից արտատպված տարբերակի թարգանության ճշգրտությունը  կասկած էր հարուցել դատարանի մոտ:

Միջնորդության դեմ առարկեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա նշեց, որ իրենք չգիտեն, թե այդ կրիչը որպես ինչ պետք է կցվի գործին` փաստաթո՞ւղթ, թե՞ ապացույց:

Պաշտպանը պատրաստակամություն հայտեց այդ առնչությամբ կարծիք հայտնել միայն փաստաբանի կողմից պատշաճ հիմնավորում  ներկայացնելու դեպքում: Դատավորը բավարարեց միջնորդությունը և Հայրապետյանի հարցաքննության ձայնագրության կրիչը կցեց գործի նյութերին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել