Panorama.am-ը գրում է․

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 15 327 դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 124: Կարանտինի ռեժիմում է մնում 5721 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

 

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 530 նոր դեպք։
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 43 280 մարդու մոտ, մահացել է 619 վարակակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել