Հենրիխ Մխիթարյանը վերահրապարակել է սենատոր Սալվինիի թվիթերյան հրապարակումը և կից կատարել հետևյալ գրառումը.

«Շնորհակալ եմ, Սալվինի, արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի օգտին խոսելու համար»։

Իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին թվիթերյան էջում գրել էր.

«Ոմանց համար գոյություն ունեն Ա սերիայի մահեր, մյուսների համար՝ Բ սերիայի։ Հայաստանի զոհվածներն ունեն չափազանց մեծ արժանապատվություն։ Ֆրանսիան ու Գերմանիան արդեն քայլ կատարել են, Իտալիան դեռ ոչ մի բառ չի ասել, և սա մեր պետությանը հարիր պահվածք չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել