Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն թվիթերյան իր էջում հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակ։

Նամակում քարտուղարը, մասնավորապես, նշել է.

«Ես երկար տարիներ հետևում եմ Արցախի հիմնախնդրին և կշարունակեմ դա անել, մինչև որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երաշխավորվի, և խաղաղ բանակցություններ տարվեն։ Ազգային ինքնորոշման սկզբունքն այս պարագայում վճռորոշ նշանակություն ունի, քանի որ այն ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների լավագույն երաշխիքը, ինչպես նաև նրանց անկախությունն ու ապրելակերպը պահպանելու միջոցն է։ 

Գլխավոր քարտուղարության մոտ մեծ անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական ուժի ավելացումը՝ Թուրքիայի հովանավորությամբ, ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձել։ Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ, որոնք կոպիտ կերպով խախտում են միջազգային նորմերը։

Արցախում և Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը մեր ընդհանուր շահերից է բխում, հետևաբար մենք կշարունակենք աջակցել այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված կլինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի հարգմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել