Ամառը տարվա այն եղանակն է, երբ բոլորը թարմացնում են իրենց զգեստապահարանը ու փորձում լինել ամենավառը: Մրցակցությունը հատկապես թեժ է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար: ArmStar.am-ն այս ամռան տենդենցների ու նորաձևության մասին զրուցեց ոճաբան Ֆաինա Հարությունյանի հետ: Մեզ հետաքրքիր է ոչ միայն աստղերի, այլև հասարակության մյուս անդամների մասին ոճաբանի կարծիքը:

 «Առհասարակ ես աշխատում եմ տեսնել միայն լավը և սիրունը: Կա նոր սերնդի մի ստվար զանգված, ովքեր շատ գեղեցիկ ու ոճային են հագնվում»: Ֆաինա Հարությունյանն այսպիսի գնահատական  տվեց մերօրյա սթրիթ ֆեշնին: Ի դեպ, նորաձևությանը հետևում են թե երիտասարդները, թե տարեցները: «Նորաձևությունը տարիք չի հարցնում»,- ասաց Ֆաինա Հարությունյանը:

Բնականաբար այն, ինչ գեղեցիկ է, գեղեցիկ է բարձրաճաշակ մարդկանց համար` անկախ տարիքից ու սեռից: ArmStar.am-ին հետաքրքիր է, թե ում է Ֆաինան համարում ամենաոճային աստղը. “Ես չեմ ուզում մի քանիսի անունն առանձնացնել, շատ շատերն են նորաձև հանգնվում”,- համեստորեն պատասխանեց Ֆաինան:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել