1in.am-ը գրում է.
Այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10 500 դիմորդ, որից վճարովի համակարգ՝ շուրջ 9 100-ը: Հայաստանի տարածքում այս տարի բուհեր ընդունված դիմորդների թվով առաջինը Երևանն է՝ 3 974, վերջինը՝ Վայոց ձորը՝ 243 դիմորդով: Լոռուց Վանաձորի մանկավարժական համալսարան ընդունվել է 337 դիմորդ, Շիրակից Գյումրիի մանկավարժական ինստիտուտ՝ 255: ԼՂՀ-ից Հայաստանի բուհեր դիմողներից ընդունվել է 19 հոգի, ԱՊՀ երկրներից՝ 23,Վրաստանից 17, այլ երկրներից 1 հոգի:
Ստորև ներկայացնում ենք բուհեր ընդունված դիմորդների թվերն՝ ըստ մարզերի.
1. Շիրակ՝ 945
2. Կոտայք՝ 940
3. Արագածոտն՝ 484
4. Արարատ՝ 755
5. Արմավիր՝ 700
6. Գեղարքունիք՝ 795
7. Լոռի՝ 868
8. Սյունիք՝ 602
9. Վայոց ձոր՝ 243
10. Տավուշ՝ 523 դիմորդ
Հիշեցնենք, որ միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ: Քննություններին անբավարար միավորներ է ստացել և մրցույթից դուրս է մնացել շուրջ 2600 դիմորդ: