Էն զոհերի քանակը, որ տվել է թշնամին, էն զենք-զինամթերք, զրահատեխնիկայի կորուստը, որ տվել է թշնամին, եթե համեմատես գրանցած հաջողության հետ, ապա էդքանով ինքը պիտի հիմա Արցախն ու Սյունիքը գրաված լիներ, բայց չի, ու դա փաստ է: Բոլոր առաջխաղացումները բավական անբարենպաստ, բարդ պահվող հատվածներ են, որոնց մի մասից կա՛մ ինքնակամ կհեռանան, կա՛մ բնությունը դուրս կմղի, կա՛մ մեր զորքը: Գիտեմ՝ ամեն եկող վիրավորի ու մահվան լուրից մենք փլվում ենք, բայց պետք է պինդ լինենք ու առաջին հերթին էն տղերքի համար, ովքեր հիմա առաջանագծում են: Իրենք իզուր չեն այնտեղ, իրենց արածը անիմաստ չէ, դա թերևս ամենաիմաստալից բանն է, որ այսօր կարա լինի: Նրանք լուծում են բոլորիս գոյության ու գոյատևման խնդիրը:
Շատ անգամ ենք ասել, ինչի ցեղասպանությանը փրթվեցինք ու չպայքարեցինք: Հիմա պայքարում ենք, որ չփրթվենք: Եթե իրանք խրամատներում պինդ են ու աչալուրջ, մենք թիկունքում թուլանալու իրավունք չունենք: Այ էսքան պարզ է ամեն ինչ: Ամեն ինչ լավ է լինելու, բայց դրա համար ոգու տոկունություն է պետք: Պինդ եղեք, մանավանդ կնանիք, չնվնվաք կամ էլ նվնվալուց սոց եդիան անջատեք, փակվեք ձեր սենյակում, բոլորի աչքից հեռու նվնվացեք, հանգստացեք ու վերադարձեք ձեր գործին:



