Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի ռազմական արտահանումն իր դաշնակից Ադրբեջան ընթացիկ տարում աճել է վեց անգամ. անցյալ ամիս անօդաչու թռչող սարքերն ու ռազմական այլ սարքավորումներն աճել են մինչև 77 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից առաջ: Այս մասին գրում է ahval-ը՝ հղում անելով Reuters-ին։

Նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայից 2020-ի առաջին ինն ամիսներին գնել է 123 միլիոն ԱՄՆ դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ։

Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը հասել է հուլիսից հետո, երբ Անկարան ու Բաքուն համատեղ զորավարժություններ անցկացրեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել