Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից նկատելի են ներքաղաքական որոշակի սրացումներ, թեմատիկ ակտիվացումներ, ուզում եմ ՀԻՇԵՑՆԵԼ, որ ռազմաճակատն այստեղ է, թշնամի ներսում փնտրելու, իրար փրթելու ժամանակը չէ։

Մեծ թվով խնդիրների դեռ առիթ կլինի անդրադառնալ, պատասխաններ պահանջել, պատասխանատուներ ֆիքսել և այլն, բայց դա պատերազմից հետո։

Իսկ հիմա պետք է բացառապես զբաղվել պատերազմով։ Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեզ համար, հապաղելու ժամանակ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել