Galatv.am-ը գրում է.

Վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր եւ կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ: Արդեն նման երեք դեպք է արձանագրվել: Նրանցից մեկը 44-ամյա վրացի օրենքով գող Դավիդ Կուրասբեդիանին է, ով ավելի հայտնի է Չուտո Խոնսկիյ կեղծանունով եւ ով ռուս ոստիկաններին, ովքեր ցանկացել են պարզել Կուրաբեդիանիի ինքնությունը, ներկայացրել է հայկական անձնագիր` Վահան Գրիգորյան անունով, սակայն իր լուսանկարով:

Հաջորդը ՀՀ անձնագրով «օրենքով գողը»  Զուրաբ Ենդելաձեն է, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զուրաբ Քութաիսցի:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հիշյալ անձինք ձեռք բերել ՀՀ անձնագիր:

Այս նյութերի հրապարակումներից հետո ՀՀ ուժային կառույցները ի՞նչ աշխատանք են տարել պարզելու համար, թե ինչպես է  քրեական աշխարհի ներկայացուցիչներին հաջողվում ներկայանալ որպես հայ:

Այս հարցը պարզելու համար ԳԱԼԱ-ն դիմեց նախ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ այս հարցը ԱԱԾ-ի զբաղվելիք հարցը չէ: ՀՀ ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը ասաց.

«Դուք զանգահարեք եւ ոստիկանությունից ճշտեք, իրենք կպատասխանեն, դա մեր տիրույթում չէ, քանի որ անձնագրերը տալիս է ոստիկանությունը»:

ԳԱԼԱ-ի թղթակցի այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ հարցը ԱԱԾ տեսանկյունից վտանգավո՞ր չէ, Ա. Բաղրամյանը ասաց. «Ես չեմ կարող ոչ մի բան ասել, դա ոստիկանությունը կպատասխանի ձեզ: Ես չեմ մեկնաբանում, քանի որ ես տեղյակ չեմ նման բաներից, չեմ էլ լսել»:

Առաջարկին, որ հոդվածները կարող ենք ուղարկել, Ա. Բաղրամյանը արձագանքեց. «Ոչ, ոչ, պետք չէ»: Իսկ վերջում հորդորեց գրավոր դիմել ԱԱԾ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել