Lragir.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է մինչեւ տարեվերջ հրաժարվել վարչապետի պաշտոնից եւ մտնել հասարակական սեկտոր, գրում է EUobserver-ը՝ հղում անելով Իվանիշվիլիի հայտարարությանը, որը նա արել է իր ամառային նստավայրում՝ Ուռեկիում:
Կայքը գրում է. «Նա ասել է, որ մինչեւ նոր տարի կհեռան վարչապետի պաշտոնից, որպեսզի աշխատի հասարակական սեկտորում իր գլխավոր ծրագիրն իրականացնելու համար, այն է՝ մաքրել Վրաստանն էլիտար կոռուպցիայից, լավ դպրոցներ, հիվանդանոցների եւ ճանապարհներ ստեղծել, ինչպես նաեւ արտասահմանցի ներդրողներ եւ զբոսաշրջիկներ ներգրավել»:
Իվանիշվիլին, ամենայն հավանականությամբ, կհեռանա 2013թ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/86218
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել