Aravot.am-ը գրում է․
«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա մայոր Էդգար Մաթեւոսյանի, կամ մարտական ընկերների համար Մաթոսի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զոհվելուց 1 ժամ առաջ: Հոկտեմբերի 2-ին կարեւոր առաջադրանք ուներ ու փորձառու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մարտական ընկերների, իր զինվորների կյանքը: «Ժպիտը դեմքին շորերը հագել է ու գնացել է կռվի դաշտ, դաժե իմացել է, որ ինքը կարող է էլ հետ չգա: Կենաց-մահու կռվի էր գնացել: Ինքը, երբ գործի մեջ է, չի զանգում, բայց զոհվելուց 2-3 օր առաջ զանգեց, ասեց՝ լավ եմ: Բայց ի՞նչն էր լավ, ամենածանր տեղերում է կռվել, դիրքեր է գրավել, սարեր է գրավել, հետո եմ իմացել՝ իր մարտական ընկերներից»,- մեզ հետ զրույցում պատմեց զոհված հերոսի սիրելի կինը՝ Ասթինեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ