Ամերիկացի պրոֆեսիոնալ խառնամարտուհի (MMA), նախկին օլիմպիական ձյուդոիստ և կինոդերասանուհի, UFC կանանց նախկին գերթեթևքաշային չեմպիոնուհի Ռոնդա Ջին Ռոուզին իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել միանալ հայերին․
- Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են: Ցույց տվեք ձեր միասնությունը այս համաշխարհային իրադարձությունում: Արտահայտեք ձեր անհամաձայնությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք հարձակվում են հայերի և նրանց երկրի՝ Արցախի վրա: Նրանք էթնիկ հայերին ոչնչացնելու ցանկություն ունեն:
Դիմեք Ձեր նախագահներին հիմա, որպեսզի դատապարտվեն Թուրքիայի ու Ադրբեջանի այս գործողությունները:
Միացեք մեր մարդասիրական ջանքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




