ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունում են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը մարդասիրական հրադադարի մասին և կոչ անում կողմերին լիարժեքորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները: Այս մասին ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
«Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ինտենսիվ քննարկումներ են անցկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ մահացած զինվորների մարմիններն ու գերիներին հնարավորինս շուտ փոխանակելու համար եղանակներ մշակելու նպատակով: Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ ապահովել անհրաժեշտ անվտանգությունը:
Համանախագահները շարունակում են ակտիվորեն շփվել կողմերի հետ՝ նպաստելու հրադադարի հստակ չափորոշիչների վերաբերյալ համաձայնության հասնելուն և ինտենսիվ առարկայական բանակցությունների հանգելուն ուղղված ջանքերին, որպեսզի կարգավորման հասնենք՝ առկա սկզբունքների և ձևաչափի համաձայն»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել