Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտգործնախարարությունը:

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը և հույս ունի, որ հետագա բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի հակամարտության կարգավորման և տևական խաղաղության հաստատման գործում, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը և բարգավաճմանը», - «Ալիք»-ի փոխանցմամբ, ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել