Armeniasputnik.am-ը գրում է․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկից մոտ մեկ ժամ անց ընդհատվել է։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակից Ռոման Կոսարևը։

Ընդմիջումն ավելի քան մեկ ժամ է տևել, այնուհետև հանդիպումը շարունակվել է։



Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։ 

Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել