1in.am-ը գրում է.

Վանի համալսարանի արվեստի պատմության մասնագետ Մեսուդ Գյուլը, անդրադառնալով ավերակի վերածվելու վտանգի տակ գտնվող հայկական Սուրբ Թովմաս եկեղեցուն, ասել է, թե այն պետք է լուրջ ուշադրության արժանանա պետության կողմից:

Թուրքական «Դեմոկրատ Հաբեր» կայքէջին տված հարցազրույցում Մ. Գյուլը հայտնել է, որ Ռշտունիների, իսկ այնուհետև Արծրունյաց իշխանական տոհմի տիրույթ հանդիսացած՝ Արևմտյան Հայաստանի Վանի գավառում գտնվող Սուրբ Թովմաս եկեղեցին փլուզման եզրին է: Ըստ պատմության թուրք մասնագետի՝ լքված եկեղեցուն տարիներ շարունակ մեծ վնաս են հասցրել գանձ որոնողների «պեղումները», և այն անհապաղ վերականգնման կարիք ունի:

Գյուլը նշել է, որ 1801 թվականին վերանորոգված, իսկ 1895-ին կողոպտվելուց հետո լքված վիճակում հայտնված եկեղեցին բավական պատկառելի տեսք ունի:

Այս եկեղեցին նույնպես, ինչպես գրեթե մյուս բոլոր հայկական եկեղեցիները, ծառայում է որպես ախոռ:
Եկեղեցուց 100 մետր հեռավորության վրա հայկական գերեզմանոցն է, որտեղ գերեզմանների մեծ մասը փորված է, իսկ շիրմաքարերը՝ տեղահան եղած գանձախույզների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել