Tert.am-ը գրում է․

Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 8-ին վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկին Ստեփանակերտից նախ տեղափոխել են Գորիս, այնուհետև Երևան:

Ին չպես նշում է iz.ru-ն, այս մասին հայտնել է Комсомольская правда-ի թղթակից Ալեքսանդր Կոցը:

Նրա խոսքով, տեղափոխման ընթացքում լրագրողին արհեստական կոմայից դուրս չեն բերել:

«Ամբողջ գիշեր նրա հետ աշխատել է վիրաբույժների մի քանի խումբ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր մեկնել է Արցախ: Վիճակը ծանր է, բայց կայուն»,- գրել է Կոցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել