1in.am-ը գրում է.
Forbes-ի վարկածով՝ Անջելինա Ջոլին դարձել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհին: Այս մասին հաղորդում է պարբերականի կայքը:
Forbes-ի տեղեկություններով՝ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 33 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ջենիֆեր Լոուրենսը և Քրիսթեն Ստյուարտը՝ համապատասխանաբար 26 ու 22 մլն դոլարով:
Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող 10 դերասանները ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում վաստակել են 182 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_202706.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել