Armdaily.am-ը գրում
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է կամավոր մեկնած, Երևանի թիվ 155 դպրոցի ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար ՎԱՀԱԳՆ ԲՈՒԴՈՒՐՅԱՆԸ:
Վահագնը 24 տարեկան էր, աշխատում էր ՏՏ ոլորտում, նաև իր գիտելիքներն էր փոխանցում Արմաթի սաներին և մեծ նպատակներ ուներ նպաստելու Հայաստանը առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում:
Վստահ ենք, որ ինչպես Վահագնի սաները, այնպես էլ Արմաթի ողջ համայնքը ջանք չի խնայի Վահագնի երազանքը իրականություն դարձնելու:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ողջ համայնքը իր խորը ցավակցությունն է հայտնում Վահագնի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին:
Մեր գաղափարակցի ու գործընկերոջ հիշատակը վառ կմնա:
Վահագն Բուդուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր հոկտեմբերի 08-ին ժամը 17:00-ին՝ Շահումյանի Սան-Լազարո սգո սրահում, իսկ թաղման արարողությունը հոկտեմբերի 09-ին ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում»: