Panorama.am-ը գրում է․

Վրաստանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում երկրի տարածքի մի մասի ապօրինի հանձնման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկել Արտաքին գործերի և ՆԳՆ երկու աշխատակիցների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին:

Դատախազի խոսքով, դեռ 1994 թ.-ին երկու երկրների իշխանությունները համաձայնել էին երկրները սահմանազատել 1938 թվականին հրապարակված քարտեզի համաձայն, բայց գործով ներգրավված անձինք այն դիտավորյալ թաքցրել են և առաջնորդվել 1970-80-ականներին տպագրված քարտեզներով:

«Քննությունը պարզեց, որ սահմանի սահմանազատման մեջ մեղադրվողներն առաջնորդվում էին 1970-1980 թվականներին հրատարակված քարտեզներով, որոնք էապես հակասում են մեր երկրի պատմական սահմանին, այդ թվում նաև Դավիթ-Գարեջիի (սահմանին վրացական վանական համալիր) առնչությամբ»,- ասել Ցիկլաուրին:
Ինչպես նշել է դատախազը, խոսքը վերաբերում է 1996-ից 2007 թվականներին հանձնաժողովի իրականացրած աշխատանքին: Դեռ հայտնի չէ, թե ո՞րն է եղել մեղադրյալների դրդապատճառը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել