1in.am-ը գրում է.

Նստացույց հայտարարած ազատամարտիկներն այսօր հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ինչպես«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, նախարարը խոստացել է շատ հարցերի լուծումը տալ, այդ թվում նաև այն ազատամարտիկի խնդիրը լուծել, ով բնակարան էր պահանջել դեռ երկու տարի առաջ ,բայց չէր ստացել. «Նախարարը խոստացավ առաջիկա 15 օրերի ընթացքում այդ հարցն էլ լուծել: Ընդհանրապես՝ այս մեր պայքարի շրջանում չեմ կարող ասել, թե շատ բաների ենք հասել, այդուհանդերձ արդյունքներ գրանցել ենք։ Մեր պայքարը և նստացույցը Գյումրիում շարունակվում է»:

Վոլոդյա Ավետիսյանը նաև նշեց, որ երեկ Գյումրիում լինելու պատճառով ներկա չի եղել Ազատության հրապարակում ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքին: Մեր այն հարցին, թե որպես նստացույցի կազմակերպիչ և հավաքը չքաղաքականացնելու կողմնակից՝ ինչ կարծիք ունի այն մասին, որ «Արաբո» ջոկատի անդամ, ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ իշխանությունները պետք է «սիկտիր լինեն», Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Դա իր անձնական կարծիքն է, դա մեր խորհրդի հետ կապ չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել