Aravot.am-ը գրում է.

Այսօր Գորիսի՝ 1992-94  թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր ապշեցուցիչ փաստեր ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների յուրացումների հետ կապված: «Մեկուկես տարի առաջ ԱԺ-ն օրենք ընդունեց Ապահովագրական բժշկության մասին: Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով փողի համը, անմիջապես անցնում է գործի եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, 4 հոգու ձեւակերպում է իբրեւ գործակալներ եւ հարկադրում է մարզի գրեթե բոլոր պետական աշխատողներին ապահովագրել իրենց առողջությունը: Յուրաքանչյուր գործարքի արժեքն է 70 հազար դրամ: 3000 հոգու պարտադրում են, մի հսկայական գումար է դա: Իսկ այդ 4 հոգին ահա թե ովքեր են. Սուրիկ Խաչատրյանը տարիներ շարունակ հանդիսացել է եւ այսօր էլ հանդիսանում է «Սյունիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն, եւ այդ 4 գործակալներից մեկը այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մեժլումյանի որդին է՝ Մխիթար Մեժլումյանը: 2-րդ գործակալը՝ իր նախկին վարորդ Ռազմիկ Թունյանի, որը վերջին  տարիներին աշխատում է Սուրիկ Խաչատրյանի գազալցակայաններից մեկում, նրա որդուն է  ձեւակերպում: 3-րդ գործակալը դարձնում է իր նախկին մտերմուհու՝ Սաիդա Ադունցի որդուն, 4-րդը՝ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի որդուն: 3000 գործարք է կատարվում, որոնցից յուրաքանչյուր գործարքի, այսինքն՝ յուրաքանչյուր 70 հազար դրամի 22 տոկոսը իբրեւ եկամուտ, ըստ օրենքի հասնում է գործակալին: 3000 անգամ 22 տոկոսը՝ կազմում է 46 մլն դրամ: Այդ գործարքներից մոտավորապես 110 հազար դոլարի եկամուտ են ստանում»: Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ բնականաբար, Սուրիկ Խաչատրյանը չէր կարող այդ գործարքից իր առյուծի բաժինը չունենար, ինչպես բոլոր-բոլոր գործարքներից: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել