1lurer.am-ը գրում է․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հիմնադրամին փոխանցվող գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։
«Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար: Դրանք կարող են ծախսվել մեքենաների, զինվորի հագուստի կամ կոշիկի ձեռքբերման, մարտերում վիրավորվածների բուժման, առողջապահական սարքավորումներ գնելու համար։ Անհոգ եղեք, այդ գումարները ծախսվում են միասնական որոշումով, և ոչ ոք հիմնադրամից անհատական որոշում չի կայացնում»,- ասաց Արշամյանը:
Նա նշեց, որ կայքով նվիրատվություն անելը դժվար չէ, նման է առցանց գնում կատարելուն։
«Եթե չեք ուզում գրանցվել կայքում, օգտագործեք մեզ մոտ դրված ֆեյսբուքյան կամ գուգլի account-ները (հաշիվները), դրանցով մտեք մեր կայք և այնտեղ իրականացրեք ձեր նվիրատվությունները»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ եթե կատարում են վճարում, հաղորդագրություն պետք է գա, և այդ կոդը պետք է նորից դնեն կայքում:
«Դա ձեր վերջին քայլն է, որով ձեր գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասաց Արշամյանը: