168.am-ը գրում է.
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վերմոնտ նահանգում մահացել է Գարրի Դևիսը՝ հասարակական գործիչը, ով 1948 թվականի մայիսին իրեն հռչակել է աշխարհի առաջին քաղաքացի: Դևիսը մահացել է հուլիսի 24-ին, նրան չբավականացրեց 3 օր՝ իր 92-ամյակը բոլորելու համար: Չեն նշվում Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարության հիմնադրի մահվան պատճառները: Հուղարկավորման ժամկետը նույնպես նշված չէ: Հասարակական գործիչն ունի 2 որդի և 2 դուստր: Բրոդվեյան նախկին դերասանն ու ռմբակոծիչի օդաչու Գարրի Դևիսը հարազատ երկրի քաղաքացիությունը հրաժարվել է 1948 թվականի մայիսի 25-ին: Դա տեղի է ունեցել Փարիզում, երբ նա ներկայացավ ԱՄՆ դեսպանատուն՝ իր անձնագիրը վերադարձնելու համար: Իր որոշումը նա բացատրել էր նրանով, որ եթե աշխարհում մարդիկ հրաժարվեն իրենց ազգություններից ու պետություններից, ապա մոլորակի վրա չեն գրանցվի պատերազմներ, մարդիկ ստիպված չեն լինի պատերազմել միմյանց դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
