1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում՝ Բրիսթոլում, զույգն ամուսնացել է տեղական McDonalds-ում՝ հայտնում է korrespondent.net-ը:
Սթիվեն և Էմիլի Էշերները իրենց և իրենց ընկերների համար բուրգերներ, կարտոֆիլ, հավի կտորներ և կաթնային կոկտեյլներ են պատվիրել: Այս ամենի համար նրանք ծախսել են 150 ֆունտ սթեռլինգ: Արագ սպասարկման ռեստորանի մենեջերը նորապսակներին մեկ շիշ շամպայն է նվիրել, բայց քանի որ McDonalds-ներում ալկոհոլն արգելված է, հյուրերն ու նորապսակներն այն ավելի ուշ են խմել:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_202599.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել