1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը:
  2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով:
  3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրվագործված հաստատությանը` Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»):
  4. Հավատարմության և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին և անխտիր` անկախ նրանց սոցիալական դիրքից և ծագումից:
  5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն:
  6. Նվիրվածություն ընտանիքին:
  7. Նվիրվածություն տոհմակիցներին:
  8. Հավատարմություն զինակիցներին:

Արմեն Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել