Հարցս ուղղում եմ մեր ՊԵԿ-ին: Ինչո՞ւ «Երևան Սիթի»-ում ՀԴՄ (շահող կտրոն) չեն տալիս, այլ տալիս են ինչ-որ տարօրինակ թերմո-թղթի վրա տպված ինֆորմացիա: 
Հարցիս` «սա ի՞նչ է», աշխատողը համեստ ժպիտով հայտնեց` ՀԴՄ:. Ասեցի` իսկ ինչի՞ այս տիպի, պատասխանեց` «Հիմա սենց ա»...
Ըստ գովազդի` «Շահում ենք մենք, շահում է պետությունը»...
Հիմա կա՛մ պետությունը շահել պրծել ա, կա՛մ... մենակ «Սիթին» ա շահում, ինչքան ուժ ունի... 
Կարևորը, որ մենք այլևս «Սիթիից» չենք շահելու:

p.s. Մեր ՊԵԿ-ը ո՞ւր ա: Ի նկատի ունեմ` փոքրիկ խանութիկները կփակեն` հիմնավորելով, որ ՀԴՄ չեն խփում, բա «Սիթի՞ն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել