1lurer.am-ը գրում է․

Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա,  զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի՝ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԲ բանակի հանրային կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- ասաց Սարումյանը։

Նա տեղեկացրեց, որ հակառակորդին պատճառված է կենդանի ուժի  և տեխնիկայի մեծ կորուստներ, քանի որ մարտերը շարունակվում են՝ տվյալները ճշտվում են։

«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող  բնակավայրերը։

Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծեց Սարումյանը։

ՊԲ բանակի հանրային  կապերի պատասխանատուն ընդգծեց, որ ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են  հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել