Ադրբեջանցիների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը հաքերային հարձակման է ենարկվել, չի համապաասխաում իրականությանը, հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը:

«Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ՝ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս՝ նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ:

Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլ թեժ պայքար է մղվում նաև կիբեր տիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեր բանակը: Սա ևս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար:

Ուստի խնդրում եմ և հորդորում բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, և չհրապարակել, առավել ևս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև իմ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ:

Եթե ծագեն հարցեր, պատրաստ եմ զրուցել յուրաքանչյուրիդ հետ ցանկացած ժամի․ աշխատում ենք 24/7 ռեժիմով, ինչպես, համոզված եմ, և Դուք:

Կանխավ շնորհակալ եմ օբյեկտիվ ընկալման և հայրենասիրական մոտեցումների համար»,- գրել է խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել