Լիարժեք քնի հիմնական նախապայմանը մարմնի սառեցումն էDoctors.am-ը գրում է.

Պարզվում է՝ մենք լավ ենք քնում միայն այն ժամանակ, երբ մարմնի ջերմաստիճանն իջած է: Քնելիս մաշկի միջոցով ջերմություն է արտազատվում, և մարմնի ջերմաստիճանն իջնում է: Սա մարմնի սառեցման բնական մեխանիզմ է: Ջերմության իջեցումը շարունակվում է մինչև առավոտյան ժամը չորսը: Եթե ինչ-որ բան  այս համակարգի աշխատանքը խոչընդոտի, քունը կխանգարվի: 

Տաք տարածքում մարդ դժվարությամբ է կարողանում քնել և քունը ստացվում է մակերեսային ու անորակ: Այսպիսով, եթե ցանկանում եք քունն առնել ու առավոտյան հանգստացած ու առույգ արթնանաալ, պետք է ապահովեք մարմնի ջերմաստիճանի իջեցումը: 

Դրա համար անհրաժեշտ է գրագետ ընտրել անկողնային սպիտակեղենը` առավելությունը տալով բնական գործվածքներին, քանի որ սինթետիկ գործվածքները թույլ չեն տալիս մարմնին շնչել: Շատ կարևոր է նաև քնելուց առաջ օդափոխել սենյակը:

Եթե դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում քնել, խորհուրդ է տրվում  քնելուց առաջ բարձը մի քանի րոպե թողնել սառնարանում: Իսկ եթե ոչ, ապա գոնե որոշ ժամանակ ձեռքերն իջեցրեք տաք ջրի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել