Գեղամը, որ ազատամարտի ազնիվ մասնակից է, Ազգի զինվոր, նվիրված ու ընկեր... Երեք կորյունի ու հայկական օջախի արժանի հայր ու... Գեղամը զոհվել է:
Գեղամը, ում հետ և ում շնորհիվ 98-2005 թվերին Հայաստանով, ներառյալ՝ Արցախով, ՀակԲերի հետ, առանց չափազանցության հազարավոր կիլոմետրեր ենք անցել, տասնյակ ու տասնյակ գյուղերում, քաղաքներում ենք եղել, որ ամեն ինչը՝ նեղությունից մինչև ամենապարզ մի կտոր հացը կկիսեր իր ընկերոջ հետ, որ սիրտն էլ ուզեիր, կհաներ կտար...
Տվեց Հայրենիքին, երբ առաջին պատերազմից 26 տարի հետո անիծված շները էլի վրա տվեցին...
Մեր հերոս ընկեր, Գեղամ ջա՜ն... Հոգիդ լույս դառնա ու մեզ լրացուցիչ ուժ տա՝ շուն թուրքին սատկացնելու և Հաղթանակի համար:
Էս նկարը... Էս նկարը 22 տարվա պատմություն ունի: 98 թիվն էր, հերթական գործուղմանն էինք մեկնում Արցախ... Մեր Հակբերին խնդրեցինք, թե՝ գիտենք, կոլեգաներիդ նկարել չես սիրում, բայց մեզ հիշատակի համար մի հատ նկարի... Բերձորի ոլորաններում էինք...
Չգիտեմ, էլ ոչ մի բան ասելս էլ չի գալիս, ուղղակի ցավ ու կսկիծ է ու վրեժի, վրեժի, վրեժի՛ խեղդող ալիք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել