Armeniasputnik.am-ը գրում է.

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, առաջին պայթյունից հետո միացել է օդային տագնապի ազդանշանը։

Քիչ առաջ երկու պայթյուն է որոտացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, առաջին պայթյունից հետո միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այդ պահին արդեն որոտացել է նաև երկրորդ պայթյունը։

Դրանց հաջորդել են նաև մի քանի այլ պայթյուններ։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում քաղաքում։ Հնարավոր է միայն արձանագրել, որ պայթյունները հուժկու են։ Օդային տագնապի ազգանշանը դեռ հնչում է Ստեփանակերտում։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծելու երկրորդ դեպքն է։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել