Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական «NTV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սոցցանցերում և այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնալու կամ հետապնդելու վերաբերյալ լուրերին։
Շենթոփը պնդել է, որ Թուրքիայի քաղաքացի հայերին չպետք է կապել արցախյան լարվածության հետ:
Նա, կրնկելով նախկինում հնչեցրած իր և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարությունները, համոզմունք է հայտնել, որ այսուհետև նույնպես լինելու են Ադրբեջանի կողքին, հավելովով, սակայն, որ իբրև Ադրբեջանն այս պահին «հատուկ աջակցության կարիք չունի»:
Ապա անդրադառնալով Թուրքիայում բնակվող հայերի հնարավոր թիրախավորումներին՝ ասել է․ «Գիտենք, որ Թուրքիայի հայերն այս զարգացումների հետ որևէ կապ չունեն: Ճիշտ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը կապել Թուրքիայի հայ քաղաքացիների հետ»։