Panorama.am-ը գրում է․
«Ես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հնարավորություն տվեցի բացատրել, թե ինչու են սիրիացի ահաբեկիչները գնում կռվելու Արցախում։ Նրանք բացահայտորեն ստեցին ինձ»,-այս մասին գրել է հունական Greek City Times-ի լրագրող Փոլ Անտոնոպուլոսը թվիթերում ու հավելել, որ իրեն այլևս հետաքրիր չի լսել Ադրբեջանի բռնապեդ Իլհամ Ալիևի քարոզչական կետերը։
Լրագրողը հրապարակել է Կանբերրայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի հաղորդագրությունը, որում վերջինս ցանկանում է խոսել Greek City Times-ում հրապարակված լրագրողի հոդվածի մասին՝ այն անվանելով միակողմանի ու բավարար չհաստատված ինֆորմացիայով։
Դիվանագետը ցանկանում է որոշակի պարզաբանումներ ներկայացնել հարցազրույցի կամ նամակի միջոցով, որ այն տպվի Greek City Times-ում։
Ինչին ի պատասխան լրագրողը գրել է․ «Աթենքում արդեն գիշերվա ժամը 1:40 է ու ես հետաքրքրված չեմ այս խոսակցության մեջ»,-գրել է լրագրողը։
