Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:

Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:

Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել  010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ`  011 890303 կամ 8903:

Պոլիկլինիկան աշխատում է. աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև 18։00-ը, իսկ շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին` 10:00-ից մինչև 16:00-ը:

Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան  6,  հեռախոս` 011 60 00 01:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել