Թշնամին գրոհում է 2 ուղղությամբ՝ դրսից ու ներսից։
Թուրք-ադրբեջանական զորքերն ու զինտեխնիկան փորձում են ճեղքել մեր պաշտպանական գծերը։ Գրոհում են հրետանիով, ԱԹՍ-ներով, ինքնաթիռով․․․
Մերոնք կատաղի մարտերի մեջ են ու պահում են գիծը։ Հայ զինվորն ու հրամանատարը արյունով են գծում մեր սահմանները և կյանքի գնով ապահովում մեր ապրելու իրավունքը։
Թշնամին հարձակվել է նաև ներսից։ Թուրքական 5-րդ շարասյունն ակտիվացել է։ Սրանց վրա դրված է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, մեզանում հակառուսական տրամադրություններ տարածելու և Թուրքիայի առաջ Շիրակի մարզի կողմից դռները ներսից բացելու ֆունկցիան։
Ներսի թուրքին սսկվացնելը ոչ պակաս կարևոր է դառնում, քան մեր տների վրա եկող ադրբեջանական զինվորական հագուստով մարդուն ոչնչացնելը։
Կռիվը բարեհաջող ավարտելուց հետո ներքին դաշտը մաքրելու լուրջ խնդիր կա։ Ճիշտն, անշո՛ւշտ, կռվի ժամանակ թիկունքը մաքրելն էր, բայց, դե, հասկանալի պատճառներով դա հիմա հնարավոր չէ։